Դամասկոսի արվարձանները կառավարական հրետանու հարվածների ներքո են

22:09 • 05.11.12

Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարական զորքերը ակտիվացնում են Դամասկոսի այն արվարձանների հրետակոծումը, որոնք գտնվում են ընդդիմադիրների վերահսկողության տակ, հաղորդում է BBC-ն:


Ընդդիմադիրները պնդում են, որ կառավարական ուժերը գրոհում են և այդ ընթացքում կործանիչներ և ծանր հրետանի է կիրառվում:


Ըստ BBC-ի, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանով մի քանի մարդ է վիրավորվել:


Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբերը շարունակում են Կատարում խորհրդակցությունները, որոնք ուղղված են ընդդիմադիրների շարքերում առկա տարաձայնությունների հարթմանը և միասնական կառավարող մարմնի ստեղծմանը:


Ընդդիմադիր ամենախոշոր խմբերից մեկը` Սիրիական ազգային խորհուրդը, համագործակցության է հրավիրում Սիրիայում գտնվող այլ ընդդիմադիր խմբերին: