Թուրքիան կհետաքննի Եմեն ժամանած թուրքական նավում մեծ քանակի մաքսանենգ զենքի հարցը

21:12 • 05.11.12

Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Եմեն ուղևորվող թուրքական առևտրական նավի վրա զենքի մեծ խմբաքանակ հայտնաբերելու կապակցությամբ, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով երկրի մաքսային և առևտրի նախարար Հայաթի Յզիդջիին:


«Ես հրահանգել եմ հետաքննություն անցկացնել: Եթե նավի վրա զենք կա և այն «չեն նկատել» Թուրքիայում մաքսային զննության ժամանակ, ապա նշանակում է՝ սողանցք կա», - ասել է նա:


Եմենի իշխանությունների համաձայն, անցած շաբաթ օրը Ադենի նավահանգստում թուրքական նավի վրա թխվածքի
արկղերում հայտնաբերվել է մոտ 3 000 միավոր մաքսանենգ հրազեն:


Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Եմենի իշխանություններից պաշտոնապես տեղեկություններ մաքսանենգ զենքի վերաբերյալ դեռ չի ստացվել: