Ուկրաինայի ԿԸՀ-ն անհրաժեշտ է համարում կրկնել ընտրությունները 5 տեղամասերում
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր որոշում է կայացրել, որի համաձայն անհնար է հավաստի համարել երկրի 5 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները, և անհրաժեշտ է այդ տեղամասերում կրկնել ընտրությունները:
Որոշումը կայացվել է միաձայն:
Ուկրաինայի ԿԸՀ-ն որոշել է նաև երկրի խերհրդարան դիմել՝ առաջարկելով այդ տեղամասերում անցկացնել կրկնակի ընտրություններ:
Երկրի ԿԸՀ-ի ղեկավար Վլադիմիր Շապովալը բացատրել է, որ հանձնաժողովը կարող է նման որոշում կայացնել ընտրատեղամասերում ընտրական օրենսդրության խախտման վերաբերյալ տեղեկությունների ստացման պարագայում:










