Աֆղանստանում ահաբեկչությունից ավելի քան 30 ավտոմեքենա է այրվել, զոհերի քանակը դեռ հայտնի չէ

01:04 • 06.11.12

Ավելի քան 30 ավտոմեքենա է այրվել ահաբեկչության հետևանքով, որը տեղի է ունեցել երկուշաբթի Աֆղանստանւ Պարվան նահանգում, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Tolo հեռուստաալիքին:


Հեռուսատաալիքի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել ժամը 12:00-ի շրջանում Չարիքար քաղաքում: Ականապատ բենզատարը պայթեցվել է ավտոսրահի մոտ, որում մարդատար ավտոմեքենաներ էին վաճառվում:


Ներկայում ահաբեկչության շրջանում որոնողա-փրկարարական գործողություններ են իրականացվում: Իրավապահները փորձում են պարզել զոհերի և տուժածների քանակը:


Ոստիկանության տվյալներով, պայթեցված բենզատարի վարորդը կարողացել է դեպքի վայրից դիմել փախուստի: