Ասադին անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն, եթե նա հեռանա. Քեմերոն

18:25 • 06.11.12

Մեծ Բրիտանիան համաձայն է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրել, եթե նա անհապաղ հրաժարական տա։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ Al-Arabiya-ին տված հարցազրույցում:

 

«Անշուշտ, ես նրան Մեծ Բրիտանիա փախչելու ծրագիր չեմ առաջարկում, սակայն եթե նա ցանկանա հեռանալ, ապա դա հնարավոր կլինի կազմակերպել», - ընդգծել է Քեմերոնը:

 

Այսօր Քեմերոնն ավարտել է իր շրջագայությունը Պարսից ծոցի երկրներում: Արաբական Միացյալ Էմիրություններում պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրվել: Այս առիթով պակիստանյան Nation-ը գրել է, թե Քեմերոնն Էմիրություններ էր եկել՝ օդանավեր վաճառելու: