«Կոնվերս» բանկը Էրեբունիում բացել է իր 30-րդ մասնաճյուղը (լուսանկարներ)
Այսօր Երևանի Էրեբունի համայնքում՝ Էրեբունի 11 հասցեում պաշտոնապես բացվել է «Կոնվերս» բանկի 30-րդ մասնաճյուղը: Ինչպես տեղեկանում ենք բանկի տարածած հաղորդագրությունից, «Էրեբունի» մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին և հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և անձնակազմով՝ սպասարկելու օրական շուրջ 150-200 հաճախորդի:
Իրավաբանական անձանց սպասարկումը առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին և նրանց կողմից իրականացվող գործարքները և իրականացնել արագ սպասարկում:
Մասնաճյուղը հանդես կգա բանկային ճկուն առաջարկներով. բիզնես վարկեր, հիպոթեքային, մեքենայի, ոսկու գրավով, կառուցապատման, ուսանողական և այլ անհատական վարկեր, ժամկետային ավանդներ, բանկային հաշիվներ, փոխանցումներ, քարտեր: Կոնվերս Բանկն իր բանկային ծառայությունների ամբողջական փաթեթները հաճախորդներին կառաջարկի առավել մրցունակ և գրավիչ պայմաններով:
Բանկից տեղեկացնում են, որ այսօր «Կոնվերս» բանկը Երևան քաղաքում ունի 12, իսկ ՀՀ մարզերում 18 մասնաճյուղ` ներառյալ 2 Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում: Բանկը որդեգրել է նաև հաճախորդների սպասարկման «7 օր 24 ժամ» սկզբունքը և նույնիսկ կիրակնօրյա 24-ժամյա սպասարկում է իրականացնում «Արմենիա Միջազգային Օդանավակայաններում» տեղակայված իր «Ավիացիա» մասնաճյուղում, և կիրակնօրյա-կեսօրյա սպասարկում «Կիլիկիա» մասնաճյուղում:
«Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործելու իր բանկ-հաճախոդ հարաբերությունները` Կոնվերս բանկը շարունակաբար բարելավում է և° իր մասնաճյուղերը, և° առաջարկվող պրոդուկտները ` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ»,- մասնավորապես նշված է բանկի տարածած հաղորդագրությունում:










