Դամասկոսում ահաբեկչություն է տեղի ունեցել, որը 10 մարդու կյանք է խլել

23:04 • 06.11.12

Այսօր երեկոյան Սիրիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն, որը 10 մարդու կյանք է խլել, ևս մոտ 40 մարդ վիրավորվել է, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով France Press գործակալությանը:


Սինխուա գործակալության տվյալներով, երեք պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի արվարձանի ավտոբուսների կանգառում:


Նախօրեին Դամասկոսում ականապատ ավտոմեքենայի պայթյունից զոհվել էր 11 մարդ, ևս 86-ը վիրավորվել էր, գրում է գործակալությունը: