Սիրիայի իշխանությունները փակել են «Համաս»-ի ներկայացուցչությունը Դամասկոսում
Սիրիայի անվտանգության ծառայությունները երեկ փակել են «Համաս» շարժման ներկայացուցչությունը Դամասկոսում, տեղեկացնում է ռուսական Взгляд-ը՝ հղում անելով արաբական «Ալ Ջազիրային»։
Հղում անելով սեփական աղբյուրներին՝ «Ալ Ջազիրան» տեղեկացրել է, թե սիրիական ուժերը ներխուժել են ներկայացուցչություն, ինչից հետո փակել և կնքել են այն։
Դամասկոսում «Համասը» հիմնադրվել է 1999թ.-ից, երբ նրան ստիպեցին դադարեցնել գործունեությունը Հորդանանում։
«Համաս»-ի և երկրի ալաուի առաջնորդ Բաշար Ասադի հարաբերությունները սրվել էին, երբ սկսվեցին կառավարական ուժերի պայքարը զինյալ ընդդիմության հետ, որում դարձյալ մուսուլման սուննիները առաջատարներից են։
Գազայի հատվածում «Համաս»-ի ներկայացուցիչները զերծ են մնում գրասենյակի փակման մասին լուրերը մեկնաբանելուց։
«Մենք դեռ չենք կարող հաստատել դա։ Եթե դա իրոք այդպես է, ապա պետք է քննարկենք, թե ինչ կարող ենք անել հետո»,- ասել է շարժման մամուլի քարտուղար Սամի աբու Զուհրին։










