Ռուսաստանում հայրը որդուն հրդեհից փրկել է ՝ նրան 6-րդ հարկից ցած նետելով (տեսանյութ)

20:53 • 06.11.12

Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում բազմաբնակարանային շենքերից մեկի հրդեհի ժամանակ որդուն փրկելու նպատակով հայրը նրան պատուհանից դուրս է նետել 6-րդ հարկից, հայտնում է Life News-ը:

 

Ըստ աղբյուրի՝ հրշեջները տեղ են հասել ահազանգից րոպեներ անց, սակայն բնակարանն ամբողջովին հրո ճարակ է դարձած եղել, իսկ հուսահատ հայրը գնացել է ծայրահեղ քայլի. նա չի սպասել տարհանման աստիճաններին: 3-ամյա երեխան, չնայած դրսում ձեռնարկված միջոցառումներին, բախվել է գետնին:

 

Միայն հրաշքով որդին ու հայրը ողջ են մնացել: Կոտրվածքներով երեխայի կյանքի համար այժմ պայքարում են բժիշկները: Հայրը գազային թունավորում է ստացել:


Միջադեպից ցնցված մարդիկ փորձում են նյութական հանգանակություն կազմակերպել տուժածների համար: