Ֆրանսիայի «առաջին տիկնոջը» ցանկացել են հեռացնել աշխատանքից

18:37 • 06.11.12

Ֆրանսիական հանրահայտ Paris Match ամսագրի գլխավոր խմբագիր Առնո Լագարդերը պատրաստվում էր աշխատանքից հեռացնել երկրի «առաջին տիկին» Վալերի Տրիերվեյլերին, սակայն մտափոխվել է՝ նախագահի միջամտությունից հետո, հայտնում է Лента-ն։

 

Այս մասին հայտնի է դարձել Լագարդերի ինքնակենսագրական գրքից, որից մի պատառիկ նոյեմբերի 5-ին տպագրվել է լրատվամիջոցներում։

 

Գրքի համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիս ամսին Լագարդերը հայտնել է, որ այլևս չի պատրաստվում երկարացնել իր պայմանագիրը Ֆրանսուա Օլանդի ընկերուհու հետ, որն այդ ամսագրում է աշխատում արդեն 20 տարի։

 

Լագարդերը Տրիերվեյլերին համեմատել է պայթյունավտանգ նռնակի հետ և ասել, որ նա միայն խնդիրներ է ստեղծում։
Այնուամենայնիվ, ինչպես նշվում է գրքում, Paris Match-ի գլխավոր խմբագիրը որոշել է աշխատանքից չազատել իր աշխատակցուհուն միայն այն ժամանակ, երբ Ֆրանսուա Օլանդը վստահեցրել է իրեն, որ Տրիերվեյլերն «իսկական առաջին տիկին չէ»։

 

2012թ.-ի աշնանը Paris Match-ը հայտնվել է սկանդալի կենտրոնում, որը կապված էր Տրիերվեյլերի հետ։ Նախագահի ընկերուհին մեղադրել էր իր գործատուներին սեքսիզմի մեջ, երբ ամսագրի շապիկին հայտնվել է նրա լուսանկարը՝ «Օլանդի հիասքանչ կապիտալը» վերտառությամբ։