Ռուսաստանում որսի ժամանակ ընկերն ընկերոջն է սպանել՝ կուղբի փոխարեն
Ռուսաստանի Դաշնությունում ընկերների որսն ավարտվել է ողբերգությամբ. նրանցից մեկը պատահմամբ սպանել է ընկերոջը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Իրավապահների նախնական տեղեկության համաձայն՝ Կուրգանի բնակիչներն այցելել են Զվերինոգոլովսկի շրջան՝ կուղբ որսալու։
Որսորդի պատմածի համաձայն՝ թփերի մեջ շարժում նկատելով նա իր որսորդական հրացանով կրակել է՝ մահացու վիրավորելով ընկերոջը։










