Վրաց-թուրքական սահմանին ձերբակալվել է Ինտերպոլով որոնվող Ադրբեջանի քաղաքացին
Վրաստանի Սարպիի (վրաց-թուրքական սահմանին) սահմանային անցակետում վրացական իրավապահները ձերբակալել են Ինտերպոլի գծով որոնվող` Ադրբեջանի քաղաքացի Զեմֆիրա Իսմայիլովային, հաղորդում է Грузия Online-ը:
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով, Ադրբեջանի քաղաքացին Ինտերպոլի կողմից որոնվում էր թրաֆիկինգի կազմակերպման մեղադրանքով:
«Ձերբակալությունը կատարվել է Սարպիում էմիգրացիոն ստուգման ժամանակ, երբ Իսմաիլովան փորձում էր Վրաստանից մեկնել: Ներկա փուլում վրացական իրավապահները ադրբեջանական կողմի հետ արտահանձման գործընթացն են կազմակերպում», - ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:










