Ոստիկանությունը հայտնաբերել է Հալկի առևանգված քրոջը
«Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկի 22-ամյա քույրը` Անժելիկա Ապարեսիդա Վիեյրան, ով առևանգվել էր Բրազիլիայում, հայտնաբերվել է միջադեպից մոտ 24 ժամ անց, հաղորդում է INTERFAX-ը` հղում կատարելով esportes.terra.com-ին:
Հաղորդվում է, որ ոստիկանները հայտնաբերել են ֆուտբոլիստի քրոջը, ով քայլում էր փողոցում, և աղջկան տուն են հասցրել:
Միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում, դրանք ավելի ուշ հայտնի կդառնան:
Հալկի քույրը առևանգվել էր մի խումբ զինված անձանց կողմից` իր ավտոմեքենայի միջից:










