Իսրայելական բանակի պարեկային մեքենան գնդակոծվել է սիրիական կողմից

01:39 • 06.11.12

Իսրայելական մարտական պարեկային մեքենան երկուշաբթի գնդակոծվել է սիրիական կողմից` Գոլանի բարձրունքներում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն ավտոմեքենայի վրա մի քանի անցք կա:


Զինվորականները նշել են, որ, ամենայն հավանականությամբ, դրանք պատահական փամփուշտներ էին, և իսրայելական մարտական մեքենան հատուկ չի գնդակոծվել: Այնուամենայնիվ, Իսրայելը ՄԱԿ բողոքի նոտա է հղել:


Հիշեցնենք, որ շաբաթ օրը Իսրայելը ՄԱԿ բողոքի նոտա էր հղել, քանի որ սիրիական 3 տանկ էին մտել Հոլանի բարձրունքների ապառազմականացված տարածք՝ խախտելով 1974թ. Սիրիայի և Իսրայելի միջև կնքված պայմանագիրը:


Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, բուֆերային գոտում գտնվող Բիր-Աջամ գյուղի տարածքում արդեն մի քանի օր մարտական գործողություններ են ընթանում սիրիական կառավարական ուժերի և ապստամբների միջև: