Կլիչկոն ուկրաինական ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ է արել մինչև առավոտ մնալ
Ուկրաինական «ՈՒԴԱՐ» կուսակցության առաջնորդ, հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն ուկրաինական ԿԸՀ-ի դիմաց անժամկետ բողոքի ակցիա սկսածներին կոչ է արել ցույցը շարունակել մինչև առավոտ, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Մարդկանց մի մասը կարող է գնալ հանգստանալու, ակտիվիստների մի մասը մնում է այստեղ: Մենք վաղը կհանդիպենք առավոտյան ժամը 11-ին (13:00 Երևան)», - ասել է նա դիմելով ակցիայի մասնակիցներին:
Ներկայում ցույցի մասնակիցները շարունակում են մնալ ուկրաինական հատուկ սրորաբաժանումների ջոկատների շրժափակման մեջ:
Դեռևս միջադեպեր չեն գրանցվել:
ԿԸՀ-ի մոտ ընդդիմությունը բողոքի ակցիա է իրականացնում խորհիդարանական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ:
Հոկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքները երկրի ԿԸՀ-ն մինչ այժմ չի կարողանում հրապարակել, ինչը Արևմտյան երկրների մոտ անհանգստություն է առաջ բերում:










