Անդրեյ Մալախովն ինքն է դարձել Пусть говорят!-ի «հերոս»
Ռուսական հանրահայտ Пусть говорят! հեռուստաշոուի հաղորդավար Անդրեյ Մալախովն անձամբ է դարձել իր հողորդման «հերոս», հայտնում է Life News-ը։
Պատճառն այն է, որ 40-ամյա Մալախովն ինքն է հայտնվել մի այնպիսի պատմության մեջ, որոնք հաճախ քննարկվում են Пусть говорят!-ի շրջանակներում։
Ռուսական առաջին ալիքի աստղը «մարտի է բռնվել» 60-ամյա թոշակառու Իրինա Մաժարովայի հետ՝ 80 քմ մակերեսով բնակարանի համար, որից, ի դեպ, շքեղ տեսարան է բացվում Կրեմլի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ուղղությամբ։
Մալախովը դիմում է ներկայացրել ոստիկանությանը՝ պահանջելով, որ անծանոթուհուն դուրս բերեն իր 3 սենյականոց բնակարանից։
2012 թ.-ի հունիսին հաղորդավարն այդ բնակարանի գնման վերաբերյալ պայմանագիր է կնքել, սակայն գալով բնակարան՝ այնտեղ հայտնաբերել է Իրինային, ով 2 ամիս է խնդրել շոումենից տեղափոխվելու համար։
Սակայն արդեն 5 ամիս է, ինչ կինը դուրս չի գալիս բնակարանից, և այժմ էլ Մալախովին է մեղադրում խաբեությամբ բնակարանին տիրանալու մեջ։










