ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին հերթական մշտադիտարկումը կիրականացնի

10:29 • 06.11.12

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Տավուշի մարզի հետ Ադրբեջանի սահմանին, վաղը մշտադիտարկում կանցկացվի:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, նման տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Խրիստո Խրիստովը։

Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի համակարգող Փիթեր Քին և գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն: