ՌԴ նախագահը արդեն նախկին նախարար Սերդյուկովին հանել է նաև երկրի անվտանգության խորհրդից

20:06 • 06.11.12

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն արդեն նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը կորցնում է Անվտանգության խորհրդում իր տեղը, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:


Սերդյուկովի փոխարեն Ռուսաստանի ԱԽ-ում կլինի Սերգեյ Շոյգուն, ով այսօր գլխավորեց նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը:


Պեսկովը ավելացրել է, որ Սերդյուկովը հանվել է բոլոր այն կառույցների կազմից, որոնցում նա ընդգրկված էր ի պաշտոնե:
 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել էր երկրի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին։