Հարավային Ավստրալիա նահանգում 1 օրում ավելի քան 170 հազար կայծակ է գրանցվել

10:13 • 06.11.12

Հարավային Ավստրալիա նահանգում (Ավստրալիա) ավելի քան 6 հազար ընտանիք շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիայի՝ նախորդ օրերի կայծակների պատճառով, հայտնում է Вести-ն։ 

 

Ընդհանուր առմամբ երկուշաբթի նահանգում գրանցվել է ավելի քան 170 հազար կայծակի հարված։
Ըստ օդերևութաբանների տվյալների՝ այդ ընթացքում անձրև գրեթե չի եղել, իսկ քամու արագությունը նահանգի որոշ հատվածներում հասել է գրեթե 100 կմ/ժ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը։

 

Բազմաթիվ կայծակներ հարվածել են էլեկտրահաղորդման լարերին և ծառերին, որոնց ճյուղերը կտրել են լարերը։ Արդյունքում առանց հոսանքի է մնացել ավելի քան 80 հազար ընտանիք։


Կայծակների հաջորդ անխուսափելի հետևանքը երկրի այս շրջանների համար բազմաթիվ հրդեհներն են։