Ամերիկուհին վարորդներին կնախազգուշացնի, որ ինքն ապուշ է (տեսանյութ)

18:45 • 06.11.12

Ամերիկյան դատարանն Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի բնակչուհուն պարտավորեցրել է ճանապարհային երթևեկության մասնակիցներին հայտնել, որ, դատարանի կարծիքով, ինքն ապուշ քայլ է կատարել՝ գտնվելով իր մեքենայի ղեկին, հայտնում է Associated Press-ը:

 

Ըստ դատարանի՝ 32-ամյա Շենա Հարդինը երթևեկության կանոնները խախտել է՝ մեքենայով բաձրանալով մայթ, որպեսզի շրջանցի կանգառում գտնվող դպրոցական ավտոբուսը:

 

Կնոջ խախտումն արձանագրել էին նաև տեսահսկման համակարգերը: 30 օր ժամկետով չեղարկվել է Հարդինի վարորդական իրավունքը: Դրանից բացի, նա պետք է 2 օր փողոցում կանգնի հետևյալ գրությամբ ցուցանակով. «Միայն ապուշ վարորդն է մայթ բարձրանում՝ դպրոցական ավտոբուսը շրջանցելու համար»: Ընդ որում՝ Հարդինը դա պետք է անի առավոտյան 7:45-8:45-ի սահմաններում:

 

Դատարանի վճիռը պետք է ի կատար ածվի մի քանի օրից: