Սիրիայի բանակի 7 գեներալ հանձնվել է Թուրքիայի իշխանություններին

18:50 • 06.11.12

Սիրիայի բանակի 7 գեներալ հանձնվել է Թուրքիայի իշխանություններին, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով թուրքական «Անադոլու» գործակալությանը:


Գործակալության տվյալներով՝ գեներալներն անցել են սիրիա-թուրքական սահմանը և ներկայում գտնվում են Խաթայ նահանգի փախստականների ճամբարում:

 

Ըստ BBC-ի՝ նախորդ տարվա մարտից, երբ Սիրիայում սկիզբ առան հակակառավարական ակցիաները, Սիրիայից Թուրքիա է փախել մոտ 100 հազար սիրիացի: