Սիրիայում դարձյալ նավթատար է պայթեցվել
Սիրիայի Հոմս քաղաքի մոտակայքում կառավարական զորքերի և ընդդիմադիր զինյալների բախման հետևանքով նավթատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընդդիմադիր ակտիվիստներին։
Գազատարը, որը գտնվում է ալ Բասթին բնակավայրի մոտակայքում, պայթեցվել է արդեն մի քանի անգամ։ Հակամարտող կողմերը դրա պայթեցման համար միմյանց են մեղադրում։










