Սիրիան կարող է երկրորդ Սոմալին դառնալ. ՄԱԿ

21:07 • 06.11.12

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին մտավախություն է հայտնել, որ Սիրիայում իրավիճակը կարող է ընթանալ սոմալական սցենարով, հաղորդում է BBC-ն:


Այս մասին դիվանագետը հայտարարել է «Ալ Հայաթ» պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվում է արաբերենով` Լոնդոնում:


Նրա խոսքով, Բաշար Ասադի վարչակարգի տապալման դեպքում ստեղծված իշխանության դատարկությունը կարող են լրացնել գրոհայինները: