Պայթյուն իրաքյան ռազմաբազայի մոտ. մոտ 30 զոհ, 40 վիրավոր

17:30 • 06.11.12

Բաղդադից հյուսիս գտնվող ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ Associated Press-ի, 27 մարդ է զոհվել, կա 40 վիրավոր: Al-Arabiya-ն հայտնում է 31 զոհի մասին։

 

Պայթյունը տեղի է ունեցել կեսօրին մոտ, երբ իրաքցի զինվորները հեռանում էին Թաջի քաղաքի (Բաղդադից 20 կմ հյուսիս) ռազմական հենակետից: Զոհերի թիվը զինվորների շրջանում 19 է:

 

Վերջին մի քանի օրվա ընթացքում սա 2-րդ ահաբեկչությունն է Թաջիի ռազմաբազայի մոտ:

 

Interfax-ն ընդգծում է, որ ապստամբներն Իրաքում հաճախ են թիրախ դարձնում երկրի անվտանգության ուժերը, որպեսզի այդ կերպ խարխլեն շիական իշխանությունների հանդեպ վստահությունը։