Նախագահական ընտրությունների քվեարկությունը սկսվել է ԱՄՆ ամբողջ տարածքում

22:21 • 06.11.12

ԱՄՆ ամբողջ տարածքում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Վերջինը բացվել են Հավայան կղզիների ընտրատեղամասերը` նոյեմբերի 6-ին ժամը 07:00 տեղի ժամանակով, որը համապատասխանում է Երևանի ժամանակով 21:00-ին: Քվեարկել կարելի է տեղի ժամանակով մինչ ժամը 18:00-ը, հաղորդում է lenta.ru-ն:

 

Մեր ժամանակով 19:00 բացվել են ԱՄՆ արևմտյան ափի ընտրատեղամասերը` Կալիֆորնիա, Օրեգոն և Ալյասկա նահանգներում: Վաշինգտոն նահանգում ընտրատեղամասեր չկան և ընտրությունները այդ նահանգում կատարվում է միայն փոստով:


Առաջինը պետք է փակվեն Ինդիանա և Կենտուկի նահանգների տեղամասերը` նոյեմբերի 7-ին, մեր ժամանակով ժամը 03:00-ին:
Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն, երբ դրանք ամբողջացած կլինեն առանձին նահանգներում:


Նախագահի երկու թեկնածուներն էլ` գործող նախագահ Բարաք Օբաման և հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին, արդեն հասցրել են քվեարկել: Օբաման քվեարկել է վաղաժամ` դեռ հոկտեմբերի 25-ին, իսկ Ռոմնին ընտրատեղամաս է գնացել այսօր մի քանի ժամ առաջ: