ԱՄՆ-ում վաղաժամկետ ընտրության նախնական արդյունքներով՝ առաջատարն Օբաման է
ԱՄՆ նախագահի հիմնական թեկնածուների՝ դեմոկրատ Բարաք Օբամայի և Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի շանսերը հավասար են գնահատվում։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, փորձագետների կարծիքով՝ երկու թեկնածուներն էլ ընտրվելու համար բավարար շանսեր ունեն։
Սակայն արդեն հայտնի է դարձել, որ վաղաժամկետ ընտրության նախնական արդյունքներով՝ առաջատարն Օբաման է՝ որոշիչ Օհայո և Կոլորադո նահանգներում։
Բացի այդ, Օբաման մեծ առավելությամբ առաջ է անցել նաև Ֆլորիդա նահանգում։
Նշվում է, որ Օբամայի վարկանիշն էապես աճել է նախորդ շաբաթ ԱՄՆ-ին պատուհասած «Սենդի» փոթորկից հետո, երբ նախագահը, ընդհատելով քարոզարշավը, զբաղվել է վերականգնողական աշխատանքներով։
Չնայած Նյու Յորքի իշխանությունների ջանքերին, քաղաքի տասնյակ տեղամասեր այդպես էլ չի հաջողվել բացել, քանի որ փոթորկի հետևանքները դեռ չեն վերացել։ «Սենդի» փոթորկից վնաս կրած նահանգներում ընտրողները կարող են քվեարկել երկրի ցանկացած ընտրատեղամասում։










