ԱՄՆ ընտրություններին առաջինը մասնակցած գյուղում Օբաման և Ռոմնին հավասար ձայներ են ստացել

13:09 • 06.11.12

ԱՄՆ Նյու Համփշիր նահանգի Դիսքվիլ Նոթչ փոքրիկ գյուղի ընտրողները, համաձայն հին ավանդույթի, դարձել են ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջին ընտրողները։

 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, քվեարկությունն այս գյուղում սկսել է ուղիղ կեսգիշերին և տևել է ընդամենը 1 րոպե։ Տասը ընտրողի քվեները բաշխվել են հավասարաչափ. Բարաք Օբաման և Միթ Ռոմնին հավասար 5-ական ձայներ են հավաքել։

 

Կեսգիշերին քվեարկելու սովորությունը սկիզբ է առել 1960թ.-ին, երբ գյուղն իրավունք է ստացել ընտրել անսովոր ժամի։ Տեղամասը բացվում է 00։00-ին և փակվում 1 րոպե անց՝ 00։01-ին։

 

Այսօր ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են նաև 11 նահանգների նահանգապետերի և կոնգրեսականների։