Ուզբեկ կանանց 10 տարի ապօրինի կերպով պահել են մթերային խանութում

13:00 • 06.11.12

Ռուսաստանում ուզբեկ 2 կին իրավապահներին պատմել են, որ իրենց 10 տարի ապօրինի կերպով պահել են մթերային խանութում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Նրանց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ, հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից։

 

«Հոկտեմբերի 30-ին հետաքննչական մարմիններ են դիմել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիներ՝ հայտարարելով, որ 10 տարի շարունակ ապօրինի կերպով իրենց անազատության մեջ են պահել։ Նրանք պատմել են, որ 2002թ.-ից մինչև 2012թ. հոկտեմբեր իրենց՝ բռնություն գործադրելու սպառնալիքով, պահել են Նովոսիբիրսկ փողոցի վրա գտնվող մթերային խանութում»,- հայտնել են ՔԿ-ից։

 

Հետաքննության շրջանակներում նախատեսվում է ձեռնարկել քննչական միջոցառումների շարք՝ պատահածի բոլոր մանրամասները պարզելու համար։

 

«Հետաքննության կողմից նաև իրավական գնահատական կտրվի պաշտոնյաների գործողություններին, որոնց պարտականությունների մեջ է մտնում ՌԴ տարածքում այլ երկրների քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը»,- նշել են Քննչական կոմիտեից։