Վլադիվոստոկում տղամարդը ողջ է մնացել 20-րդ հարկից ընկնելուց հետո

08:47 • 06.11.12

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում տղամարդը, ով այդ ժամանակ ծխելիս է եղել, պատահաբար ընկել է 20-րդ հարկից և ողջ մնացել, հայտնում է Интерфакс-ը։


«
Ոստիկանները հարցաքննել են հարազատներին և հարևաններին, նրանք հաստատել են, որ դա ինքնասպանության փորձ չէ, այլ անուշադրություն»,- ասել է ՌԴ ներքին գործերի նախարարության՝ Վլադիվոստոկի վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը։


Ընկնելով
բնակելի շենքի 20-րդ հարկից՝ տղամարդը «վայրէջք» է կատարել մեքենայի վրա։ Դեպքի ականատեսները «շտապ օգնություն» են կանչել։ Ընկնելու հետևանքով տուժածը բազմաթիվ վնասվածքներ է ստացել և այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։