Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերին

20:51 • 06.11.12

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ից 9-ը տեղումներ չեն լինի, իսկ 10-ից 11-ը Հայաստանի զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ մառախուղ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը կբարձրանա 3-4, իսկ ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Քամին կլինի արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ։



Երևանում նոյեմբերի 7-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ից 11-ը սպասվում է անձրև: