Հալեպում հրկիզել են արաբ ավետարանականների եկեղեցին
Հալեպում դարձյալ եկեղեցի են այրել։ Այս անգամ վանդալիզմի զոհ է դարձել Արաբ Ավետարանական համայնքի եկեղեցին, որը գտնվում է Ջդեյդե թաղամասում։
Tert.am-ի Հալեպի աղբյուրները հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ եկեղեցին ամբողջությամբ ավերվել է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպում հրկիզվել էր նաև հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին։ Բարբարոսների թիրախում հայտնված եկեղեցին գրեթե մոխրացել էր:
Վնասվել էին նաև հարակից շինությունները, մասնավորապես՝ Մեսրոպյան վարժարանը։










