Ամերիկացի ընտրողին նույնիսկ մահը չի խանգարել ընտրություն կատարել
ԱՄՆ Միչիգան նահանգի ընտրատեղամասերից մեկում ծեր տղամարդու սիրտը կանգ է առել հենց քվեաթերթիկը լրացնելու պահին, հայտնում է Вести-ն։
Տղամարդուն անմիջապես առաջին օգնություն են ցուցաբերել, որից հետո նա ուշքի է եկել։ Առաջինը, ինչ ասել է կլինիկական մահ ապրած տղամարդը, ապշեցրել է բոլորին։ «Ես արդեն ընտրե՞լ եմ»,- անվրդով հարցրել է նա։
Թոշակառուի կինը փորձել է բացատրել, որ այդ պահին դա նշանակություն չունի, սակայն նա անզիջում էր։ «Միայն երկու կարևոր բան կա. առաջինը՝ ես սիրում եմ քեզ, և երկրորդ՝ ես պետք է անեմ այն, ինչի համար եկել եմ այստեղ, այսինքն՝ քվեարկեմ»,- հայտարարել է տղամարդը։
Միայն լրացված քվեաթերթիկը տեսնելուց հետո տղամարդը թույլ է տվել իրեն տեղափոխել հիվանդանոց։
Միչիգանում դեպքը միակը չէ։ Իլինոյս նահանգում հղի կինը եկել է ընտրատարածք քվեարկելու համար հիվանդանոց գնալու ճանապարհին։










