ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը շնորհավորել է Օբամային և տեղեկացրել՝ իրենց սատարած կոնգրեսականներից շատերն ընտրվել են
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Քեն Հաչիկյանը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ նախագահական և Կոնգրեսի՝ երեկ կայացած ընտրությունների վերաբերյալ։
«Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային, նաև նախկին նահանգապետ Ռոմնիին՝ լավ քարոզարշավի համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ամերիկահայ ընտրողներին, ովքեր ընտրության գնացին՝ ընտրելու տեղական այն թեկնածուներին, ովքեր աջակցում են մեզ՝ համայնքին հուզող հարցերում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Կոնգրեսի թեկնածուներից, որոնց սատարում է համայնքը, մեծ առավելությամբ հաղթել են Բոբ Մենենդեսը, Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնեն և այլք։
Հայ Դատի գրասենյակը ստարում էր ավելի քան 140 թեկնածուի՝ ԱՄՆ 30 նահանգում։










