Բանգլադեշի մոտակայքում նավ է խորտակվել. մոտ 100 մարդու ճակատագիրն անհայտ է
Բենգալյան ծոցում՝ Բանգլադեշի մոտակայքում, նավ է խորտակվել, որում եղել է ռոխինջա կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ շուրջ 110 փախստական, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
Խորտակված նավն ուղևորվում էր Մալայզիա։ Այս պահին հայտնի է 11 փրկվածի մասին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Սա առաջին դեպքը չէ, երբ հարևան պետություններ ռոխինջա կրոնական փոքրամասնության փախստականների տեղափոխող նավը նավաբեկության է ենթարկվում։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ռոխինջան աշխարհի ամենաճնշված փոքրամասնություններից է։ Արդեն 20 տարի է նրանց հրաժարվում է ընդունել Չինաստանը, Հնդկաստանը, Մալայզիան և հատկապես՝ Բանգլադեշը։










