BMW-ն շուտով 4-րդ դաս կունենա (լուսանկարներ)
BMW ընկերությունը սկսել է նոր` իր 4-րդ սերիայի ավտոմեքենաների նախագծումը, հաղորդում է AutoNews.ru-ն:
Սկզբում ավտոմեքենան կթողարկվի չորսդռնանի կուպեի ձևով:
Նախնական տեղեկություններով, նորույթի արտադրությունը կսկսվի արդեն հաջորդ գարնանը:
Հավանական է, որ առաջին մեքենաները վաճառքի կհանվեն 2013թ. ամռանը:
Փորձագետները գալիս են այն եզրահանգման, որ BMW 4-ը կհամալրվի հիմնականում 4 գլանային տուրբինացված ագրեգատներով, սակայն մոդելային շարքի վերին բաժնում կլինեն 435i (306 ձիաուժ) և 435d (286 ձիաուժ) վեցգլանային շարժիչներով մոդելները:
Ավելի ուշ նաև կհայտնվի «ամենակրակոտը» ` BMW M4-ը: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ հիբրիդային շարժիչներ, որոնց նախագծմանը բավարացիները վերջին շրջանում առավել շատ ժամանակ են տրամադրում, 4-րդ դասի վրա չեն տեղադրվի:
Ավտոմեքենան արտաքինից ավելի նման է BMW 6 Gran Coupe-ի փոքրացված տարբերակին, քան մեծ BMW 3-ին:










