Եվրոպայում բողոքի ալիք է սկսվել

10:23 • 07.11.12

Հարյուրավոր պորտուգալացիներ դուրս են եկել մայրաքաղաք Լիսաբոնի փողոցներ, որպեսզի «ոչ» ասեն հաջորդ տարվա բյուջեի նախագծին, հայտնում է Вести-ն։

 

Իրավապահները դժգոհ են, որ փաստաթուղթը նախատեսում է հարկերի բարձրացում և նպաստների կրճատում։ Ցուցարարները զինվել են պաստառներով և կոչ են արել վարչապետին հրաժարական տալ։ Իշխանություններն այդ պահանջներին դեռևս չեն արձագանքում։

 

Տնտեսման խիստ միջոցառումների դեմ բազմահազարանոց ցույց է անցկացվել նաև Մադրիդում։ Իսպանիայի մայրաքաղաքի բնակիչներն ասում են, որ չեն վճարի իրենց գրպանից իշխանությունների սխալի համար։ Ցույցը խաղաղ է ընթացել, սակայն երբ ոստիկանները խնդրել են ցուցարարներին հեռանալ, վեճեր են առաջացել։ Ձերբակալվել է մոտավորապես 20 մարդ։