Ադրբեջանի միասնական ազգային ճակատը Վրաստանի նոր իշխանություններին մեղադրում է իրենց դավաճանելու մեջ

00:50 • 07.11.12

Բիձինա Իվանիշվիլին, ով նախընտրական շրջանում ակտիվորեն հյուրընկալվում էր ադրբեջանական համայնքի բնակեցման վայրերում և հայտարարում Ադրբեջանի հետ բարեկամության մասին, իշխանության գալուց հետո տրամագծորեն հակառակ դիրքորոշում է գրավել: Այս մասին ասվում է Ադրբեջանի միասնական ազգային ճակատի հայտարարության մեջ, հաղորդում է Грузия Online-ը:


«Վրաստանի իշխանությունները բացահայտ ռևերանսներ են անում Մոսկվայի կողմը, որը ճանաչել է Վրաստանի և Ադրբեջանի սուբյեկտները որպես անկախ պետություններ: Միևնույն ժամանակ Վրաստանը հայտարարություններ է անում, որոնք հակասում են Ադրբեջանի շահերին: Ադրբեջանը բարդ իրավիճակներում միշտ օգնել է Վրաստանին նյութապես և բարոյապես», - ասվում է հայտարարության մեջ:


Հայտարարության մեջ նշվում է, որ վերոհիշյալը հաստատում է Միխեիլ Սաակաշվիլիի իրավացիությունը նրանում, որ Բիձինա Իվանիշվիլին արտահայտում է ոչ թե վրաց ժողովրդի, այլ տարածաշրջանի որոշ պետությունների շահերը: