Menu.am-ը մեկնարկել է իր հաճախորդների պարգևատրման ծրագիրը
Այսօրվանից Menu.am պատվերների միացյալ համակարգը մեկնարկել է իր հաճախորդների պարգևատրման ծրագիրը։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագիրը հնարավորություն է տալիս հաճախորդներին պատվիրել ուտելիքի առաքումը անձնական կաբինետի միջոցով, կուտակել բոնուսային միավորներ և ծախսել դրանք հետագա պատվերների ընթացքում: Առաջին 1000 գրանցված մասնակիցներին երաշխավորված է 1000 բոնուսային միավոր Menu.am-ի կողմից:
Menu.am-ի հաճախորդների պարգևատրման ծրագրի հիմնական առանձնահատկությունը այլ ռեստորանների առաքման ծառայություններից կայանում է նրանում, որ մասնակիցները կարող են պատվիրել ուտելիք տարբեր տեղերից ու կուտակել միավորները մեկ հաշվի վրա ու օգտագործել այդ միավորները արդեն 5-րդ պատվերից սկսած:
Նշենք, որ Menu.am առաջին պատվերների միացյալ համակարգը գործարկվել է այս տարվա 2012թ. հոկտեմբերի 15-ից և արդեն իր մեջ միավորում է 35 ռեստորաններ և սրճարաններ: Պլանավորված է մինչև տարվա վերջ դրանց թիվը հասցնել 50-ի` ապահովելով հաճախորդներին լայն ու համեղ ընտրություն:
Menu.am-ի գաղափարը հաճախորդներին տասնյակ ռեստորանների և սրճարանների միջև անաչառ ընտրության հնարավորություն ընձեռելն է` ապահովելով ուտելիքի արագ, հարմար և շահավետ պատվիրելը տնից, աշխատատեղից կամ հյուրանոցից: Menu.am-ի հաճախորդները կարող են օգտվել ինչպես համակարգի, այնպես էլ նրանում միավորված ռեստորանների և սրճարանների ակցիաներից և հատուկ առաջարկներից:










