Մոսկվայում իրավաբանը կրակ է բացել գործընկերների ուղղությամբ՝ անպատասխան սիրո պատճառով

12:52 • 07.11.12

Մոսկվայի հյուսիս-արևելքում դեղատների ցանցի հարբած իրավաբանը կրակ է բացել պահեստում, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։


Ըստ աղբյուրի՝ երիտասարդ իրավաբանն այսօր առավոտյան եկել է գրասենյակ և կրակել իր գործընկերների վրա՝ սպանելով 5 մարդու և ևս մի քանիսին վիրավորելով։

 

«Երիտասարդին լքել է ընկերուհին, ինչից հետո նա սկսել է չարաշահել ալկոհոլը»,- հայտնել է նա։


Ըստ նախնական տվյալների՝  երիտասարդը կրակել է նաև իրեն լքած աղջկան։


Ներկա պահին տղամարդը ձերբակալված է, նրա հետ տարվում են հետաքննչական գործողություններ։