ԱՄՆ-ում տոնում են Բարաք Օբամայի հաղթանակը (ֆոտոշարք)
Բարաք Օբամայի շտաբում, ինչպես նաև Նյու Յորքի, Բոստոնի, Չիկագոյի և ամերիկյան այլ խոշոր քաղաքների կենտրոնում տոնում են գործող նախագահի հաղթանակը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով CNN-ին։
Նախագահական ընտրություններում Բարաք Օբաման ստացել է 281 պատվիրակի քվեն, իսկ նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնին՝ 203։ Վերջին տվյալներով՝ Օբաման հաղթել է նաև Նևադա նահանգում, որը համարվում է «տատանվող» նահանգներից։ Այստեղ հաղթանակը նրան բերել է 6 պատվիրակի ձայն։
Սակայն Ռոմնին առաջ է Օբամայից ընտրողների ընդհանուր թվով. հանրապետական թեկնածուի օգտին իր ձայնն է տվել 41,7 մլն մարդ, Օբամայի օգտին՝ 40,7 մլն։
ԱՄՆ-ում ընտրությունները Twitter-ի ամենաքննարկվող թեման է դարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սոցցանցում այս թեմայով ավելի քան 20 մլն «թվիթ» է հայտնվել։










