Երևանի Հյուսիսային Ճառագայթ փողոցում վրաերթի են ենթարկել տարեց տղամարդու

10:09 • 07.11.12

«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 6-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Հյուսիսային Ճառագայթ փողոցի թիվ 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: