Հալեպում առևանգված հայերից մեկն ազատ է արձակվել

15:57 • 07.11.12

Բեյրութ- Հալեպ ճանապարհին առևանգված հայազգի վարորդը՝ Սաքո Կոզանյանը, ազատ է արձակվել։ Այդ մասին տեղեկացնում է Facebook սոցիալական ցանցի Armenians of Syria էջը։

 

Հիշեցնենք, որ Սաքո Կոզանյանն առևանգվել էր Բեյրութ-Հալեպ ճանապարհին՝ Իդլիբի մարզի Սարաքեբ բնակավայրի մոտակայքում։ Հենց նույն վայրում էլ ավելի վաղ առևանգվել էին ևս 7 հայեր, որոնցից ազատ է արձակվել միայն մեկը։

 

Ըստ հավաստի տեղեկությունների՝ մյուս 6 հայերը ողջ-առողջ են։ Նրանց ազատ արձակելուն ուղղված աշխատանքները շարունակվում են։


Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ազատ են արձակվել բոլոր հայերը, սակայն ավելի ուշ տեղեկությունը հերքվել էր։