«Սենդիին» հետևում է «Նորիսթերնը». Նյու Յորքում հարյուրավոր չվերթեր են հետաձգվել

14:40 • 07.11.12

Ամերիկյան ավիաընկերությունները հարյուրավոր չվերթեր են հետաձգել Նյու Յորքում՝ ԱՄՆ-ի արևելյան ափին մոտեցող հերթական՝ «Նորիսթերն» փոթորկի պատճառով, հայտնում է Bloomberg-ը։

 

United Airlines-ը չի կարող իրագործել մոտ 500 չվերթ Ջոն Քենդիի անվան, Նյու Արկ Լիբերթի և Լա- Գարդիա օդանավակայաններից։


Իսկ American Airlines-ը և American Eagle-ն էլ Նյու Յորքում հետաձգել են ընդհանուր առմամբ 290 չվերթ, ինչպես նաև մինչև նոյեմբերի 8-ը դադարեցրել աշխատանքը Ֆիլադելֆիայում։

 

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կարգադրել է փակել բոլոր քաղաքային այգիներն ու լողափերը, որոնք լրջորեն վնասվել էին դեռ նախորդ շաբաթ ԱՄՆ-ին պատուհասած «Սենդի փոթորկի հետևանքով։

Բլումբերգի խոսքով՝ որոշ շրջաններից մարդիկ կտարհանվեն։