Սորոս. ամերիկացիները, ընտրելով Օբամային, քվեարկել են խելացի քաղաքականության օգտին
Միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով 1 մլն դոլար էր նվիրաբերել Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին, հայտարարել է, որ ամերիկացիները, ընտրելով Օբամային, քվեարկել են խելացի քաղաքականության օգտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ին։
«Ես շատ ուրախ եմ, որ նախագահ Օբաման հաղթեց։ Ամերիկացի ընտրազանգվածը հերքեց ծայրահեղ դիրքորոշումները՝ դուռ բացելով դեպի առավել մտածված քաղաքականություն»,- հայտնել է նա։
CNN-ի տվյալներով՝ Օբաման ստացել է 281 պատվիրակի քվե՝ վերընտրվելու համար անհրաժեշտ 270-ի փոխարեն։










