Հայտնի է Սիրիայի արտգործնախարարի՝ Մոսկվա այցի օրը, ընդդիմության առաջնորդինը՝ դեռ անհայտ
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը փետրվարի 25-ին կժամանի Մոսկվա, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Սակայն, ինչպես հայտնել է ՌԴ-ի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, սիրիացի ընդդիմադիրների առաջնորդ Մուազ ալ-Խաթիբի այցի ամսաթիվը շարունակում է անորոշ մնալ:
Գենադի Գատիլովը մանրամասնել է, որ «ընդդիմության ներկայացուցիչների, ընդդիմության առաջնորդ ալ-Խաթիբի հետ որոշակի շփումներ կան, սակայն նրա՝ Մոսկվա գալու հստակ ժամկետներ դեռ չկան»:
Պաշտոնյայի խոսքով՝ անկախ նման շփումների վայրից, «երկխոսությունը հնարավոր է, եթե բարի կամք ու շահագրգռվածություն լինի բոլոր կողմերից»:










