Նոր սկանդալ Բրիտանիայում. Քեմբրիջի դքսուհուն անվանել են «մեխանիկական արքայադուստր՝ կատարյալ պլաստիկ ժպիտով»
Մեծ Բրիտանիայում այսօր նոր սկանդալ է հասունացել։ Երկրի առաջատար գրողներից, Booker Prize-ի (անգլիական գրականության ոլորտի հեղինակավոր մրցանակ) կրկնակի մրցանակակիր Հիլարի Մանթելը քննադատության է ենթարկել արքայազն Ուիլյամի կնոջ ոճն ու կենսակերպը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Ելույթ ունենալով ժամանակակից հասարակության և գրականության թեմայով՝ Մանթելը, ով նոր է ավարտել Թյուդորների մասին իր վեպը, անսպասելիորեն շոշափել է ժամանակակից բրիտանական թագավորական ընտանիքի թեման։
Միևնույն ժամանակ նրա քննադատության թիրախն է եղել Քեյթ Միդլթոնը։ Գրողն ասել է, որ Քեյթը «մեխանիկական արքայադուստր է՝ կատարյալ պլաստիկ ժպիտով»։ Մանթելի կարծիքով՝ Ուիլյամի կինը «զրկված է անհատականությունից և իրենից մանեկեն է ներկայացնում»։
Այս քննադատությունը լայնորեն լուսաբանել են բրիտանական թերթերն ու էլեկտրոնային լրատվամիջոցները։










