Ընտրությունները բաց էին, ազատ և մրցակցային. ԱՊՀ դիտորդների գնահատականը

12:40 • 19.02.13

ԱՊՀ դիտորդական առաքելությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց փետրվարի 18-ին ՀՀ-ում կայացած նախագահական ընտրությունների գնահատականը՝ հավաստելով, որ Հայաստանում ընտրություններն անցել են բաց, եղել են ազատ և մրցակցային։


Դիտորդներից Սերգեյ Լեբեդևի տեղեկացմամբ՝ իրենք սկսել են աշխատել հունվարի 24-ից և 8 երկրից 212 դիտորդ են ներկայացրել։ Վերջինիս խոսքով՝ այս ընտրություններն անցան հանգիստ, չկար սև RR և այլն։


«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել ԶԼՄ-ների վրա և կարող ենք ասել, որ բոլոր թեկնածուները հնարավորություն ունեին հանդես գալ լրատվամիջոցներով»,- նկատեց նա։


Խախտումների մասին դիտորդը նշեց, որ շատերը չէին կարողանում իրենց գտնել ցուցակներում, և դա խնդիրներ էր առաջացնում, որոշ դեպքերում մարդիկ ասում էին, որ քանի տարի նույն տեղամասում են քվեարկել, և հիմա իրենց անունը չկա։ Վերջինիս խոսքով, երբ իրենք նկատել են խախտում, հաղորդել են կենտրոնական շտաբերին։


«Մենք հետազոտել են խախտումների առանձին դեպքեր և, իհարկե, մենք առաջին հերթին օբյեկտիվ գնահատական ենք տվել դրանց»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց չէր կարող չհետաքրքրել Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը, և փառք Աստծո, նա շուտ առողջացավ և մասնակցեց ընտրություններին։


Դիտորդների կարծիքով՝ Հայաստանում ընտրություններն անցել են բարձր մակարդակով և շատ լավ կազմակերպված էին։