Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները գրավել են զբոսաշրջիկների ուշադրությունը
Միջուկային փորձարկումներից մեկ շաբաթ անց Հյուսիսային Կորեան հայտարարում է երկրում զբոսաշրջության կտրուկ վերելքի մասին: Առավել շատ են Եվրոպայից ժամանողները, որոնք ցանկանում են տեսնել փորձադաշտերն ու հրթիռները, հաղորդում է russian.rt.com-ը:
«Փայլուն սոցիալիստական ձեռքբերումները» բարձրացրել են ԿԺԴՀ-ի կարգավիճակը և օտարերկրյա ճանապարհորդների հետաքրքրությունը երկրի հանդեպ», - ասվում է Կենտրոնական կորեական տեղեկատվական գործակալության (ԿԿՏԳ) հայտարարության մեջ, որտեղ նշվում է, թե 2000թ. սկսած ոլորտում կայուն վերելք է գրանցվում:
Գործակալությունը չի հստակեցնում, թե արդյո՞ք այդ «ձեռքբերումների» շարքում են դեկտեմբերյան միջմայրցամաքային հրթիռների մեկնարկները, կամ փետրվարյան միջուկային փորձարկումները:
«Զբոսաշրջիկների մեծ մասը համացանցում դրական արձագանքներ են թողնում Հյուսիսային Կորեայում իրենց ճանապարհորդության մասին… և զբոսաշրջային ուղիների ցանկը գնալով ընդլայնվում է», - գրում են երկրի ԶԼՄ-ները:
Միևնույն ժամանակ Հյուսիսային Կորեան ամենևին էլ էժան զբոսաշրջային երկիր չէ: Կոմունիստական երկիրը արժույթի սուր անբավարարություն է զգում, և այդ պատճառով օտարերկրացիները ստիպված են ամեն բանի համար թանկ վճարել, սկսած գարեջրից և վերջացրած հյուրանոցներով:
Դեպի Հյուսիսային Կորեա ուղղակի օդային կապը ևս սահմանափակ է, և զբոսաշրջիկների հիմնական ճանապարհը Չինաստանով է անցնում:










