Նեպալում ձևավորվել է ժամանակավոր կառավարություն և նշանակվել համընդհանուր ընտրությունների օրը
Նեպալի քաղաքական կուսակցությունները գլխավոր դատավոր Քհիլառաջ Ռեգմիին են վստահել երկրի ժամանակավոր կառավարություն ձևավորելու գործընթացը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «The Times of India» պարբերականին։
Նախարարների կաբինետը նրա հետ միասին պետք է Նեպալը դուրս բերի երկարատև ներքաղաքական ճգնաժամից և հունիսի կեսին ապահովի համընդհանուր ընտրությունների անցկացում։
Նախարարական պաշտոններում նշանակվել են 11 նախկին պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Երկիրը ղեկավարելու նրանց մանդատը չի նախատեսում երկարաժամկետ որոշումների ընդունում։
Այժմ Նեպալում գործում է ժամանակավոր Սահմանադրություն։ Այն նախատեսում է 491 պատգամավորի ընտրություն՝ հինգ տարի ժամկետով։










