Տաջիկ լրագրողը մեղավոր է ճանաչվել հարցազրույց վերցնելու փորձի համար
Դուշանբեի շրջանային դատարանը տաջիկ լրագրողին մեղավոր է ճանաչել մանր խուլիգանության համար, որը նա թույլ է տրվել, երբ նա փորձել է մուտք գործել կրոնական գործերով կառավարական հանձնաժողովի ղեկավարի ընդունելություն, հայտնում է BBC-ն:
Տեղի TojNews լրատվական գործակալության թղթակից Ամրուլլոհ Նիզոմից պահանջել են հանձնաժողովին 280 սոմոնի՝ մոտ 58 դոլար վճարել:
Շենք մտնելիս լրագրողին կանգնեցրել էին պաշտոնյայի հսկիչն ու վարորդը՝ փորձելով նրան հրելով դուրս անել:
Լեզվակռվից հետո լրագրողին բռնի ուժով հեռացրել էին տարածքից, իսկ հանձնաժողովը դիմել էր դատարան:










